Բաքուն Երևանից ակնկալում է քաղաքական կամքի դրսևորում խաղաղության պայմանագրի 3 ոլորտներում տարաձայնությունները վերացնելու համար, ասել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։
«Այս տարաձայնությունները վերաբերում են Ադրբեջանի տարածքում հայ զինվորականների անօրինական ներկայությանը՝ միջամտություն ներքին Ադրբեջանին, Ղարաբաղի տարածաշրջանի հայ բնակիչների հետ երկխոսության խոչընդոտ»,- նշել է նա։
Հիշեցնենք, որ հունիսի 1-ին Քիշնևում տեղի է ունեցել Փաշինյան-Ալիև բանակցությունները, այնուհետև հունիսի 3-ին վերջիններս կարճ զրույցներ են ունեցել Էրդողանի երդմնակալության արարողության ժամանակ։ ՀՀ վարչապետի և Ադրբեջանի նախագահի հաջորդ հանդիպումը նախատեսված է հուլիսի 21-ին՝ Վաշինգտոնում։