ԱՄՆ Ֆլորիդա նահանգի երկնքում երկու թեթևշարժիչային ինքնաթիռների բախման հետևանքով չորս մարդ է զոհվել։ Այս մասին հայտնում է ABC News-ը։
Ոստիկանության տվյալներով՝ վթարը տեղի է ունեցել տեղի Հարթրիջ լճի վրայով անցնելիս։ Որոնողափրկարարական աշխատանքները դադարեցվել են, քանի որ ենթադրվում է, որ բոլոր չորս մարդիկ երկու ինքնաթիռների միակ ուղևորներն են եղել:
Ներկայումս պարզվել է երեք անձի ինքնությունը, պարզվում է աղետի չորրորդ զոհի ինքնությունը։ Վթարի պատճառները ևս մարզվում են։
Նշվում է նաև, որ ինքնաթիռները բախումից հետո ընկել են լիճը։ Դրանցից մեկը խորտակվել է, մյուսը մնացել է ջրի վերևում։