Երգչուհի Շակիրան ֆուտբոլիստ Ժերար Պիկեից բաժանվելուց հետո ստացել է երեխաների խնամակալությունը: Դատարանը հօգուտ Շակիրայի է վճիռ կայացրել: Այս մասին հայտնել է իսպանական El Pais թերթը՝ վկայակոչելով երգչուհուն մոտ կանգնած աղբյուրներին:
Ըստ աղբյուրի՝ համաձայնագրի մանրամասները ավելի ուշ են կբացահայտվելու, սակայն, ինչպես ճշտել է La Vanguardia թերթը, համաձայնագրում նշվում է, որ 9-ամյա Միլան ու 7-ամյա Սաշան մոր հետ կտեղափոխվեն Մայամի: Այս Սուրբ Ծնունդը երեխաները կանցկացնեն Բարսելոնայում, սակայն 2023 թվականին մոր հետ կտեղափոխվեն ԱՄՆ։
Չնայած Ժերար Պիկեն սկզբում դեմ է եղել երեխաների տեղափոխությանը ԱՄՆ: Նա Շակիրայից անգամ փոխհատուցում՝ վճարել 400 հազար եվրո է պահանջել, որպեսզի առաջին կարգի թռիչքների միջոցով հաճախ տեսնիլ իր երեխաներին: ԶԼՄ-ների տվյալներով, սակայն, նա Շակիրային զիջել է խնամակալության հարցում: