ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը հեռախոսով քննարկել են հացահատիկի գործարքը: Այս մասին հայտնում է TASS-ը՝ հղում անելով Թուրքիայի նախագահի գրասենյակին:
Էրդողանի գրասենյակում նշել են, որ ացահատիկի գործարքի իրականացման հետ կապված խնդիրները լուծելու համար Թուրքիան շարունակում է անհրաժեշտ նախաձեռնություններով հանդես գալ:
«Նախագահ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան շարունակում է անհրաժեշտ նախաձեռնություններով հանդես գալ բոլոր կողմերի առջև՝ լուծելու համար Ստամբուլի հացահատիկի մատակարարման հուշագրի իրականացման հետ կապված խնդիրները»,- լրագրողներին հայտնել են Թուրքիայի նախագահի գրասենյակից: