«Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլլերը հայտարարել է, որ «Թուրքական հոսք» գազատարի ընդլայնման ներուժը զգալի է, հաղորդում է «Интерфакс»-ը:
«Խոսքը բոլոր այն բացվող ծավալների մասին է, որոնք մենք կորցրել ենք Հյուսիսային հոսքերում միջազգային ահաբեկչության գործողությունների պատճառով, այդ պատճառով դրանք կարող են զգալի ծավալներ լինել»,-Միլլերի խոսքը մեջբերում է գործակալությունը:
Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկել էր Թուրքիայում ստեղծել գազային հանգույց, որպեսզի «Հյուսիսային հոսքերով» տարանցման կորցրած ծավալը վերաուղղորդվի Սև ծովի տարածաշրջան: