Ռուս-ուկրաինական հակամարտությունը երբեք չէր լինի, եթե ես դեռ նախագահ լինեի։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի նախկին նախագահ Դոնալդ Թրամփը։ Փոխանցում է РИА Новости-ն։
Նա նշել է, որ գործող նախագահ Ջո Բայդենի վարչակազմի հռետորաբանությունն է հրահրել Ուկրաինայում ռուսական հատուկ գործողության մեկնարկը։
«Մեր երկիրն ու մեր այսպես կոչված ղեկավարությունը ծաղրել են Պուտինին»,- ասել է Թրամփն ընդգծելով, որ երբ ինքն էր Սպիտակ տան ղեկավարը, փորձել է լավ հարաբերություններ պահպանել ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Ուկրաինայի ղեկավարների հետ։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան Ռուսաստանն սկսել է Ուկրաինայի ապառազմականացման և ապաշրջափակման հատուկ գործողությունը: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Մոսկվային մեղադրել է երկրի ռազմական ենթակառուցվածքների վրա հարձակվելու մեջ և Ուկրաինայի ամբողջ տարածքում ռազմական դրություն է մտցրել՝ խզելով դիվանագիտական հարաբերությունները ՌԴ-ի հետ: Մինչ օրս ԵՄ-ն օգնության մի շարք փաթեթներ է տրամադրել Ուկրաինային։