Ռուսաստանի հետ «Զանգեզուրի միջանցքի» շուրջ բանակցությունները շարունակվում են բարձր մակարդակով։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով Թուրքիայի առևտրի փոխնախարար, մաքսային վարչության պետ Ռեզա Թունա Թուրագային։
Նրա խոսքով՝ Թուրքիան նախատեսում է ապագայում Ադրբեջանի հետ առևտուրը ներկայիս 5 միլիարդ դոլարից հասցնել 15 միլիարդի։ Այս առումով «կարևոր է «Զանգեզուրի միջանցքի» ժամանակին բացումը»։
«Զանգեզուրի միջանցքի» բացումը Թուրքիային առավելություն կտա Ադրբեջան, իսկ այնտեղից Կենտրոնական Ասիայի երկրներ մուտք գործելու առումով՝ ավելացնելով առևտրի ծավալները», – ասել է Թուրագայը՝ հավելելով, որ իրենք ակնկալում ենք «Զանգեզուրի միջանցքի» բացմանը մոտ ապագայում։
Ավելի վաղ Աֆրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ Բաքուն առաջիկա շաբաթներին Երևանից «Զանգեզուրի միջանցքի» երթուղուն է սպասում։
ԱՄՆ-ն հարվածել և ոչնչացրել է Եմենի ՌԱՍ Իսա նավահանգիստը
ԱՄՆ Զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը հայտնել է, որ հարվածներ են հասցվել Եմենի ՌԱՍ Իսա նավթային նավահանգստին, ինչի հետևանքով այն ոչնչացել...