Առնվազն ութ կին է տուժել Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության՝ նրա նախկին առաջնորդ, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի մասնակցությամբ փակ երեկույթից հետո։ Այս մասին հայտնել է գերմանական Tagesspiegel պարբերականը։
Ըստ ստացված տվյալների կուսակցության անդամների նամակագրության, «տուժել է ութ մարդ, մեկ դեպք ստուգման արդյունքում հաստատվել է»։
Միջադեպը տեղի է ունեցել 2022 թվականի հունիսի 1-ին՝ կուսակցության ավանդական միջոցառման ժամանակ։ Այնտեղ էին Բունդեսթագում և ընտրատարածքներում ԳՍԴԿ-ի պատգամավորներն ու աշխատակիցները, ինչպես նաև ԳՖՀ-ի կանցլեր Օլաֆ Շոլցը:
Երեկույթի մասնակիցներից մեկը՝ 21-ամյա աղջիկը, բողոքել է վատ ինքնազգացողությունից։ Նա պատմել է, որ միջոցառման ժամանակ ալկոհոլ չի օգտագործել։ Մոտ 21.30-ին նա վատացել է, գլխապտույտ է առաջացել։ Հաջորդ օրվա առավոտյան նա չէր կարողանում հիշել, թե ինչ էր եղել նախօրեին։
Ինչպես նշում է պարբերականը, երեկույթի մի քանի մասնակիցների հիշողության կորստի պատճառ կարող էին դառնալ, այսպես կոչված «բռնաբարության թմրանյութերը»: Այս տեսակի նյութերը երբեմն խառնում են զոհերին խմիչքների մեջ, որպեսզի նրանք անօգնական դառնան: