Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության (ԺՀԿ) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի դեմ հայց է հարուցել Թուրքիայի նախագահի ընտանիքի կողմից ԱՄՆ միլիոնավոր դոլարներ արտահանելու մասին մեղադրանքների համար, ուրբաթ օրը հաղորդել է CNN Turk հեռուստաալիքը:
Էրդողանը նյութական վնասի գումարը գնահատել է մեկ միլիոն Թուրքական լիրա (61 հազար դոլար), հեռուստաալիքը մեջբերում է Թուրքիայի նախագահի փաստաբան Հյուսեյն Այդինի խոսքը:
ԺՀԿ ղեկավարը, մայիսի 24-ին ելույթ ունենալով խորհրդարանում, հայտարարել է, որ Էրդողանի ընտանիքը ֆանտոմային կառույցների օգնությամբ, որոնք գործում են հիմնադրամների անվան տակ, հսկայական գումարներ է փոխանցում արտասահման: Նույն օրը երեկոյան նա տեսանյութ է տարածել Twitter – ում, որում նշել է այն հիմնադրամները, որոնք օգտագործելով Էրդողանի ընտանիքը:
Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունում և նախագահի աշխատակազմում հաջորդ օրը հայտարարել են, որ քաղաքական գործչին դատի կտան զրպարտության և ապատեղեկատվության համար:
Սա ոչ առաջին սկանդալն է, որը Թուրքիայում հրահրել է ԺՀԿ առաջնորդը։ Ավելի վաղ Քըլըչդարօղլուն Էրդողանի ընտանիքին մեղադրել էր Մեն կղզու օֆշորային հաշիվներին միլիոնավոր դոլարներ փոխանցելու մեջ։ Թուրքիայի նախագահը նման մեղադրանքները մերժում և պարբերաբար դատի է տալիս նրան զրպարտության համար։