ԱՄՆ-ում առաջարկվել է զինվորականներին ներգրավել Ուկրաինայի պաշտպանության գործում։ Օրենսդրական նախաձեռնությունը, որը Վաշինգտոնին թույլ է տալիս ամերիկյան զինվորականներին ներգրավել Ուկրաինայի պաշտպանությանը՝ այդ երկրի դեմ զանգվածային ոչնչացման զենքի կիրառման դեպքում, մտցվել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատ: Այս մասին կիրակի հայտնել է հանրապետական Ադամ Քինզինգերը (Իլինոյս նահանգից), որը տվյալ բանաձևի հեղինակն է։ Այս մասին հայտնում է ТАСС-ը։
Ըստ նշված առաջարկի՝ եթե ԱՄՆ-ն համարի, որ «ՌԴ-ն քիմիական, կենսաբանական կամ միջուկային զենք կիրառել Ուկրաինայի տարածքում, [ԱՄՆ] նախագահը լիազորություններ է ստանում Միացյալ Նահանգների զինված ուժերին գործի դնել այնպես, ինչպես հարկ կհամարի»։
Քինզինգերը հույս ունի, որ համապատասխան բանաձևը կընդունեն ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատներում: Թե հատկապես երբ կարող է սկսվել դրա քննարկումը, դեռ չի հստակեցվում։
ԱՄՆ վարչակազմն ավելի վաղ բազմիցս հայտարարել է, որ երկրի նախագահ Ջո Բայդենը չի ձգտում Ռուսաստանի հետ հակամարտության և բացառում է ամերիկացի զինվորականներին Ուկրաինա ուղարկելու հնարավորությունը: