NASA-ի ուղղաթիռը Մարսի վրա տիեզերական բեկորներ է նկարահանել։ NASA-ում նշել են, որ Մարսի լուսանկարները կատարել է Ingenuity անօդաչու ուղղաթիռը: Նրան հաջողվել է պարաշյուտի և Perseverance մարսագնացի պատյանը նկարել, որը 2021 թվականի փետրվարի 18-ին վայրէջք է կատարել մոլորակի վրա։
NASA-ի ինժեներները կարծում են, որ այդ լուսանկարները կարող են օգնել այդ մոլորակի վրա ավելի անվտանգ վայրէջք կատարել։ Կորպուսը ժամում 126 կմ արագությամբ բախվել է Մարսի մակերևույթին։
NASA-ն հայտարարել է, որ Perseverance – ի առաքելությունը պատմության մեջ Մարսի վրա ամեն փաստագրված վայրէջքն է: Բարձր որակի տեսախցիկների հաշվին ինժեներներին հաջողվել է նկարահանել բոլոր առանցքային կետերը, այդ թվում՝ պարաշյուտի փչումը և բուն վայրէջքը: