Թուրքիան լիրայի փլուզման ֆոնին աշխատում է պարտատոմսերի շուկայում օտարերկրյա ներդրողների ներգրավման ծրագրի վրա, հաղորդում է Bloomberg-ը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրները:
Ըստ այդ ծրագրի, Թուրքիայի Կենտրոնական բանկը լիրային անտոկոս վարկ կտրամադրի օտարերկրյա ներդրողներին, որոնք տեղական պարտատոմսեր կգնեն առնվազն երկու տարի մարման ժամկետով, պնդում է Bloomberg-ի աղբյուրը: Բացի անտոկոս ֆինանսավորումից, ներդրողներին առաջարկվում է երաշխավորված եկամտաբերություն դոլարային արտահայտությամբ 4% մարման համար: Ծրագրի մանրամասները կարող են փոխվել, ասել է անանուն աղբյուրը: Թուրքիայի ԿԲ-ն հրաժարվել է մեկնաբանություններից։