Kyodo-ն հայտնում է, որ Ճապոնիայում «Ֆակսադ» թայֆունը ահռելի ավերածությունների է հասցրել՝ վնասելով շուրջ 500 և ավել ուսումնական հաստատություններ, որոնց մեջ մեծ թիվ են կազմում դպրոցները։
Մասնավորապես, ավերածություններ են եղել Տոկիոյին հարակից Տիբա քաղաքում, որտեղ, ըստ պաշտոնական տվյալների, 548 ուսումնական հաստատություններ հիմնավորապես քանդվել են և դրանց վերանորոգման համար կպահանջվեն ամիսներ։ Քաղաքում շուրջ 49 հազար մարդ այս պահին շարունակում է մնալ առանց էլեկտրաէներգիայի։
«Ֆակսայը» թվով 15-րդ թայֆունն է, որն առաջացել է Խաղաղ օվկիանոսում։ Այն մոտեցել է սեպտեմբերի սկզբներին և դարձել մի շարք ավերածությունների պատճառ։
Թրամփը Մերձավոր Արևելք այցի ժամանակ Պուտինի հետ հանդիպում չի նախատեսում
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Մերձավոր Արևելք մայիսյան ուղևորության ժամանակ չի նախատեսում հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, հայտնել է Սպիտակ...