Երկուշաբթի Լիտվայում սկսվել են «Երկաթե գայլ-2019-II» («Gelezinis Vilkas-2019-II») զանգվածային զորավարժությունները, որոնց մասնակցում են Հյուսիսատլանտյան Դաշինքի 11 երկրների շուրջ 4 հազար զինծառայողներ և մարտական տեխնիկայի ավելի քան 1000 միավոր: Այս մասին փոխանցում է Լիտվայի Բանակի հրամանատարությունը:
Ըստ աղբյուրի` զորավարժությունների նպատակն է այդ ուժերի փոխազդեցության և մարտական խնդիրների արդյունավետ պլանավորման և իրականացման վերամշակումը:
Զորավարժություններին մասնակցում են Մեծ Բրիտանիայի, Բելգիայի, Գերմանիայի, Նորվեգիայի, Նիդերլանդների, Լեհաստանի, ԱՄՆ-ի, Չեխիայի, Էստոնիայի, Պորտուգալիայի զինծառայողները:
Հիշեցնենք, որ Լիտվայի համար նման զորավարժությունները երկրորդն են ըստ մասշտաբի: Առաջինը եղել է հունիսին «Երկաթե գայլ-2019-I» («Gelezinis Vilkas-2019-I») անվամբ, որին մասնակցել է այդ նույն քանակի անձնակազմ և տեխնիկա:
Ինչպես նշում է աղբյուրը, որոշ զորավարժություններ կշարունակվեն մինչև նոյեմբերի 18-ը:
Թրամփը Մերձավոր Արևելք այցի ժամանակ Պուտինի հետ հանդիպում չի նախատեսում
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Մերձավոր Արևելք մայիսյան ուղևորության ժամանակ չի նախատեսում հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, հայտնել է Սպիտակ...