Ուկրաինական խորհրդարանի ղեկավար Վլադիմիր Կոնստանտինովը օտարերկրյա ԶԼՄ-ների պատվիրակության հետ հանդիպման ժամանակ նշել է, որ Ռուսաստանի հետ վերամիավորումից հետո Ղրիմ մշտական բնակության է տեղափոխվել 170 հազար մարդ, որոնցից 50 հազարը Ուկրաինայի բնակիչներ են: Այս մասին փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Ինչպես նշել է խորհրդարանի ղեկավարը, վերջին 5 տարվա ընթացքում Ղրիմից Ուկրաինա է տեղափոխվել 7 հազար մարդ, իսկ Ռուսաստան` 80 հազարը:
Հիշեցնենք, որ Ղրիմը Ռուսաստանին է միացել 2014թ. անցկացված հանրաքվեի արդյունքում, որի արդյունքում Ուկրաինան և մի շարք այլ երկրներ պատժամիջոցներ են ընդունել Ռուսաստանի դեմ:
Թրամփը Մերձավոր Արևելք այցի ժամանակ Պուտինի հետ հանդիպում չի նախատեսում
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Մերձավոր Արևելք մայիսյան ուղևորության ժամանակ չի նախատեսում հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, հայտնել է Սպիտակ...