ԱՄՆ Պետքարտուղար Մայք Պոմպեոն մտադիր է լքել Թրամփի վարչակազմը և դառնալ սենատոր: Այս մասին փոխանցում է Time ամսագիրը` հղում անելով Հանրապետական կուսակցության աղբյուրին:
Նման որոշման պատճառները կապված են այն սկանդալների հետ, որոնք ուղեկցում էին նրան Սպիտակ տանը պաշտոնավարելու ընթացքում:
Պոմպեոն նախկինում ևս ցանկանում էր հեռանալ Պետդեպարտամենտից, սակայն ըստ իր պլանների` դա պետք է տեղի ունենար հաջորդող գարնանը. վերջին իրադարձությունները, մասնավորապես «ուկրաինական սկանդալի» պատճառով Թրամփի իմփիչմենթի փորձը, կարող են արագացնել այդ գործընթացը:
Արդեն մի քանի ամիս է` խոսակցություններ են շրջանառվում այն մասին, որ Պոմպեոն մտադիր է հեռանալ Պետդեպարտամենտից հանուն Սենատում ընտրարշավի. Պոմպեոն մտադիր է Սենատում առաջադրվել որպես Կանզասի թեկնածու:
Թրամփը Մերձավոր Արևելք այցի ժամանակ Պուտինի հետ հանդիպում չի նախատեսում
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Մերձավոր Արևելք մայիսյան ուղևորության ժամանակ չի նախատեսում հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, հայտնել է Սպիտակ...