Բաշար Ասադի և Ռուսաստանի ռազմաօդային ուժերը ռմբակոծել են Իդլիբ քաղաքը, որի արդյունքում զոհվել է 11 մարդ։ Այս մասին հայտում է գործակալությունը։
Ինչպես հայտնում են սիրիական ընդդիմության աղբյուրները, Ռուսաստանի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Մարաաթ ալ- Նուման շրջանին, Բարա, Բելյուն, Թեհթայա և Խուլյուբբե գյուղերին, իսկ Բաշար Ասադի ռեժիմի ռազմաօդային ուժերը՝ Քեֆրենբիլ, Ալ-Բարա, Հաս, Իհսիմ, Քեֆերմուս, Խազարին, Հիրբիթ, Բիրնան, Ֆերվան շրջաններին:
Ըստ աղբյուրի հարձակման հետևանքով բազմաթիվ խաղաղ բնակիչներ են վիրավորվել, իսկ զոհվածների թվում եղել են նաև կանայք և երեխաներ։
Ֆրանսիայում 2 զոհ կա, հարյուրավոր ձերբակալվածներ՝ ՊՍԺ-ի հաղթանակից հետո
Ֆրանսիայի ներքին գործերի նախարարության տվյալներով՝ երկու մարդ մահացել է, հարյուրավոր մարդիկ ձերբակալվել են Ֆրանսիայի տարբեր քաղաքներում, երբ «Փարիզ Սեն Ժերմեն»-ի...