Ֆրանսիայի Սենատն օրենք է ընդունել, որը թույլ է տալիս վավերացնել ԵՄ-Հայաստան Համապարփակ և Ընդլայնված Գործընկերության Համաձայնագիրը: Այս մասին գրառում է կատարվել Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության ֆեյսբուքյան էջում:
«Ֆրանսիայի Սենատը քիչ առաջ ընդունեց ԵՄ-Հայաստան Համապարփակ և Ընդլայնված Գործընկերության Համաձայնագրի վավերացումը թույլատրող օրենքը: Շնորհակալություն բոլոր սենատորներներին»,-ասվում է գրառման մեջ:
Նշենք, որ ավելի վաղ` դեկտեմբերի 17-ին, Նիդերնալնդների խորհրդարանը վավերացրել էր ԵՄ-Հայաստան Համապարփակ Գործընկերության Համաձայնագիրը:
Պակիստանը լայնածավալ ռազմական գործողություն է սկսել Հնդկաստանի դեմ
Պակիստանը Հնդկաստանի դեմ լայնածավալ ռազմական գործողություն է սկսել՝ «Բունյանում-Մարսուս» անվամբ, հայտնել է Geo TV-ն՝ հղում անելով Պակիստանի զինված ուժերի մամուլի...