Գորլովկայի մերձակա «Մայորսկ» հսկիչ-անցագրային կետում սկսվել է Կիևի և ինքնահռչակ Լուգանսկի և Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունների կողմից պահվող անձանց փոխանակումը: Այս մասին հայտնում է «Ռիա Նովոստին»՝ հղում անելով՝ ԴԺՀ օմբուդսմեն Դարյա Մորոզովի հայտարարությանը։
Դարյա Մորոզովի խոսքով ՝ ԴԺՀ տարածքում պահվող անձինք արդեն մեկնել են այսպես կոչված գորշ գոտի։ Մորոզովայի տվյալներով ՝ ԴԺՀ-ն և ԼԺՀ-ն ուկրաինական կողմին կփոխանցեն 55 մարդու, իսկ ուկրաինական կողմը՝ 87 մարդու:
Իսրայելը մտադիր է ամբողջությամբ օկուպացնել Գազան․ ԶԼՄ
Իսրայելի կառավարությունը՝ վարչապետ Բենիամին Նեթանյահուի գլխավորությամբ, պատրաստվում է հաստատել Գազայի լրիվ օկուպացիայի ծրագրերը, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Ynet պորտալին։...