«Տրոյկա Դիալոգ»-ի հիմնադիր ֆինանսիստ Ռուբեն Վարդանյանը վաճառել է Կրեմլի հարևանությամբ գտնվող Воздвиженка Центр բիզնես կենտրոնի իր բաժնետոմսերի 10 տոկոս բաժնեմասը, հայտնում է Forbes.ru-ն։
Ըստ աղբյուրի՝ Վարդանյանն իր բաժնետոմսերը վաճառել է չինական Fosun International Ltd ընկերությունը:
Ռուբեն Վարդանյանը հաստատել է գործարքի փաստը՝ չբացահայտելով վաճառքի պատճառները։ Fosun Eurasia Capital-ի գլխավոր տնօրեն, Ռուսաստանում Fosun ակտիվների կառավարիչ Տատյանա Տերնավսկայան նույնպես հաստատել է Վարդանյանի բաժնեմասերի վաճառքը։
Կողմերը չեն հրապարակել գործարքի արժեքը, սակայն փորձագետներն այն գնահատել են 20-25 միլիոն դոլար:
Воздвиженка Центр-ը կառուցվել է 2008-ին հին Военторг-ի շենքի տեղում: Շինության ընդհանուր մակերեսը 66,7 հազար քմ է: Ռուբեն Վարդանյանի բաժնետոմսերը ձեռք բերելուց հետո չինական Fosun-ը դարձել է Воздвиженка Центр-ի 100% սեփականատերը:
Թրամփը Մերձավոր Արևելք այցի ժամանակ Պուտինի հետ հանդիպում չի նախատեսում
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Մերձավոր Արևելք մայիսյան ուղևորության ժամանակ չի նախատեսում հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, հայտնել է Սպիտակ...