Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Իրանի դեմ պատերազմի ժամանակ գաղտնի այցելել է Միացյալ Արաբական Էմիրություններ, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով վարչապետի գրասենյակի աղբյուրին:
Հաղորդագրության համաձայն՝ ուղևորության ընթացքում Նեթանյահուն հանդիպել է ԱՄԷ նախագահ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանի հետ: Նշվում է, որ հանդիպումը հանգեցրել է «պատմական առաջընթացի» Իսրայելի և ԱՄԷ-ի միջև հարաբերություններում:
Reuters-ի աղբյուրի փոխանցմամբ՝ հանդիպումը տեղի էր ունեցել մարտի 26-ին՝ Օմանի հետ սահմանին գտնվող Ալ Այն քաղաքում և տևել էր մի քանի ժամ: Աղբյուրը նաև հայտնել է, որ Իսրայելի հետախուզության՝ Մոսադի ղեկավար Դեյվիդ Բարնեան Իրանի դեմ պատերազմի ժամանակ առնվազն երկու անգամ այցելել է ԱՄԷ՝ ռազմական գործողությունները համակարգելու համար:
Ապրիլի վերջին լրատվամիջոցները հայտնել էին, որ Իսրայելն Իրանի դեմ պատերազմի սկզբում ԱՄԷ էր ուղարկել հրթիռային պաշտպանության համակարգ և անձնակազմ:



























