ՀԾԿՀ-ն Ռոմանոս Պետրոսյանին նշանակել է ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ, որշումը կայացրել է ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը։
ՀԾԿՀ նախագահը ՀԷՑ-ի նկատմամբ հարուցել է վարչական վարույթ և Պետրոսյանին նշանակել ընկերության ժամանակավոր կառավարիչ, հիմնվելով ՀՀ կառավարության լիազոր մարմնի կողմից ներկայացված հաղորդման վրա։
Որոշումն ուժի մեջ կմտնի ընկերությանն օրենքով սահմանված կարգով իրազեկելու օրվան հաջորդող օրվանից, հայտնել է ՀԾԿՀ-ն։
Ավելի վաղ մամուլը հայտնել էր, որ երեկ ՊՎԾ ղեկավարի պաշտոնից ազատված Պետրոսյանը կնշանակվի ՀԷՑ-ի կառավարիչ՝ ընկերության պետականացումից հետո։
Քննչական կոմիտեն հուլիսի 4-ին Armenia Today-ին տեղեկացրել էր, որ ընկերության գրասենյակում կատարված խուզարկություններից հետո հարուցված գործի շրջանակում կալանավորվածների թիվը հասել է չորսի։ Հուլիսի 8-ին իրավապահները քննչական գործողություններ էին իրականացրել ՀԷՑ-ում և ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանի տանը։
ՀՀ Հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովը մերժել էր «ՀԷՑ» ՓԲԸ-ի ներկայացրած 2018-2034 թվականների ներդրումային ծրագրի 2025 թվականի մասով փոփոխությունները։ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հուլիսի 8-ին ստորագրել էր ընկերության պետականացմանը, ըստ էության, միտված օրենքները։
Կարդացեք նաև՝