ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վերջին օրերին «վետո» է դրել Իսրայելի կողմից Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեիին սպանելու ծրագրի վրա, հայտնել է Reuters-ը՝ հղում անելով ամերիկացի երկու պաշտոնյայի։
«Իրանցիները գեթ մեկ ամերիկացո՞ւ սպանել են։ Ո՛չ։ Մինչև նրանք դա չանեն, մենք նույնիսկ չենք խոսի նրանց քաղաքական ղեկավարության դեմ գործողությունների մասին»,- գործակալությունը մեջբերել է զրուցակիցներից մեկի խոսքերը։
Իսրայելը հունիսի 12-ի լույս 13-ի գիշերը հարվածել էր Իրանին։ Նույն օրն Իրանը բալիստիկ հրթիռների կիրառմամբ պատասխան հարվածներ էր հասցրել Իսրայելին։ ՀՀ ԱԳՆ-ն դատապարտել էր Իսրայելի հարձակումն Իրանի վրա։