Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը հրաժարական է տվել, հայտնել է ինքը՝ մարզպետը ֆեյսբուքյան իր էջում։
«Լոռու մարզպետի պաշտոնից հրաժարական եմ տալիս և դադարեցնում եմ քաղաքական և կուսակցական գործունեությունս»,- հայտնել է Ղազարյանը։
Նա նշել է, որ հրաժարականը կապված է այլ աշխատանքի անցնելու հետ, «որի վերաբերյալ պատշաճ կարգով և սահմանված ժամկետներում հանդես կգան իրավասու մարմինները»։
Ղազարյանը մարզպետ էր նշանակվել 2024 թվականի հունվարին։