Հայաստանի շախմատի ֆեդերացիան հրապարակել է Ջերմուկ քաղաքում տեղի ունեցած Ստեփան Ավագյանի հուշամրցաշարի 3-րդ խաղափուլի հաղթող շախմատիստների անունները։
«Արավինդ Չիտհամբարամը հաղթել է Քսյու Քսյանգուին, Արամ Հակոբյանը՝ Նոդիրբեկ Յակուբբոևին, իսկ Դմիտրի Կոլլարսը՝ Բենիամին Գլեդուրային»,- հավելել են ֆեդերացիայից։
Երրորդ խաղափուլից հետո 2 միավորով առաջատարներ են դարձել Չիտհամբարամը, Հակոբյանը և Կոլլարսը, իսկ հաջորդ խաղափուլը կմեկնարկի հունիսի 1-ին՝ 15:00-ին: