Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովը մեսենջերի իր ալիքում հայտնել է Իլոն Մասկի xAI ընկերության Grok-ը Telegram-ի մեջ ինտեգրելու մասին։
Մեկ տարվա ընթացքում մեսենջերի բոլոր օգտատերերը կունենան հասանելիություն չաթբոտին։
«Այս ամառ Telegram-ի օգտատերերը կունենան հասանելիություն շուկայում առկա լավագույն արհեստական բանականության տեխնոլոգիային։ Մասկի հետ համաձայնության եկանք մեկ տարի ժամկետով համագործակցել՝ xAI-ի Grok չաթբոտը մեր ավելի քան 1 միլիարդ օգտատերերի հասանելի դարձնելու և այն Telegram-ի բոլոր հավելվածներում ինտեգրելու համար»,- գրել է մեսենջերի հիմնադիրը։
Դուրովի խոսքով՝ Telegram-ը կվաստակի 300 միլիոն դոլար և բաժանորդագրությունից ստացված եկամտի 50%-ը։
2025 թվականի մարտից չաթբոտը հասանելի էր միայն Telegram Premium բաժանորդների համար։