ՌԴ-ն և ԱՄՆ-ն շարժվում են դեպի երկու երկրների նախագահների հանդիպում։ Այսպիսի կարծիք է հայտնել ՌԴ նախագահի միջազգային հարցերով օգնական Յուրի Ուշակովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Կարծում եմ, ամեն դեպքում, շարժվում ենք այդ ուղղությամբ»,- ասել է նա։
Ապրիլի 10-ին ՌԴ ԱԳՆ-ն հայտնել էր, որ Ռուսաստանը և ԱՄՆ-ն Ստամբուլում բանակցությունների ժամանակ համաձայնության են եկել մշակել «ճանապարհային քարտեզ»՝ ամերիկյան իշխանությունների կողմից բռնագրավված վեց ռուսական դիվանագիտական օբյեկտները վերադարձնելու համար։ Պետդեպարտամենտը հայտարարել էր, որ Ստամբուլի բանակցությունները «կառուցողական» էին։ Ապրիլի 26-ին ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել է Կուրսկի շրջանը Ուկրաինայի զինված ուժերից ազատագրելու գործողությունների ավարտի մասին։
Ապրիլի 28-ին Հաղթանակի 80-ամյակի կապակցությամբ ՌԴ նախագահը եռօրյա՝ մայիսի 8-11-ի կեսգիշեր, հրադադար հայտարարելու որոշում էր ընդունել։ Մոսկվան պնդել է, որ ուկրաինական կողմը պետք է հետևի այդ օրինակին։
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը ՌԴ-ի կողմից հրադադարի մասին առաջարկն անվանել էր ուղիղ բանակցությունների սկիզբ։ Ուկրաինայի նախագահը, մերժելով դա, առաջարկել էր 30-օրյա զինադադար հաստատել։