ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այսօր՝ հոկտեմբերի 8-ին, աշխատանքային այցով Հայաստանում գտնվող ՌԴ Արխանգելսկի նահանգի նահանգապետ Իգոր Օռլովի հետ այցելել է «Հաղթանակ» զբոսայգի: Այս մասին տեղեկատվություն է տարածել ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։
Դավիթ Տոնոյանն ու Իգոր Օռլովը հարգանքի տուրք են մատուցել Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշատակին, ծաղիկներ խոնարհել Անհայտ զինվորի հուշահամալիրին:
ՌԴ Արխանգելսկի մարզի նահանգապետ Իգոր Օռլովը շրջել է նաև «Մայր Հայաստան» զինվորական թանգարանում, ծանոթացել Մեծ հայրենականի և Արցախյան հերոսամարտի մասին պատմող ցուցանմուշներին:
Թրամփը Մերձավոր Արևելք այցի ժամանակ Պուտինի հետ հանդիպում չի նախատեսում
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Մերձավոր Արևելք մայիսյան ուղևորության ժամանակ չի նախատեսում հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, հայտնել է Սպիտակ...