Ռազմավարական զորավարժության պլանային միջոցառումների շրջանակում, ելնելով ստեղծված պայմանական իրադրության առավել օբյեկտիվ գնահատման անհրաժեշտությունից, ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանի և բանակի հրամանատարի տեղակալների վերահսկողությամբ, ներգրավված զորամասերի հրամկազմը հոկտեմբերի 1-ին առաջնային գծի տարբեր ուղղություններում իրականացրել է տեղազննում և ճշգրտել հետագա անելիքները մարտական գործողությունների վարման պայմանական թատերաբեմերում:
Միջոցառման ժամանակ ներկայացվել են զեկույցներ առկա իրադրության և հավանական զարգացումների վերաբերյալ, ճշգրտվել փոխգործակցության խնդիրները՝ ելնելով հակառակորդի ուժերի վերադասավորման առանձնահատկություններից, ըստ անհրաժեշտության խմբագրումներ կատարել նաև մեր ուժերի գործողություններում:
Տեղանքում իրականացված աշխատանքների ընթացքում ներկա հրամկազմի ներկայացուցիչները նաև ստացել են հանձնարարականներ՝ հետագա անելիքների վերաբերյալ:
ԱԺ-ն հետաձգեց ՀԷՑ-ի պետականացմանն ուղղված օրինագծի երկրորդ ընթերցմամբ քննարկումը
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը պետականացնելուն միտված օրինագծի երկրորդ ընթերցումն այսօր հետաձգվեց, քննարկումը կկայանա վաղը՝ հուլիսի 3-ին: ԱԺ նիստը վարող փոխնախագահ...