Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 593 նոր դեպք, կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 26 658-ի: Հուլիսի 2-ի տվյալները փոխանցել է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Կորոնավիրուսից ապաքինվածների ընդհանուր թիվը 15036 է, փաստացի բուժվում է 11010-ը, գրանցվել է մահվան 459 դեպք, ընդհանուր առմամբ կատարվել է 115765 թեստավորում։ Այլ պատճառով մահվան ելքերը 153-ն են։
Հիշեցնենք, որ երեկվա դրությամբ գրանցվել էր կորոնավիրուսային հիվանդության 26045 դեպք։