Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհին կատարվելու են պայթեցման աշխատանքներ
Հայաստանի Հանրապետության Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհի շինարարական աշխատանքներով պայմանավորված՝ այսօր՝ հուլիսի 18-ին, ժամը 10։00-13։00-ի սահմաններում կատարվելու են պայթեցման աշխատանքներ, հայտնում են Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամից։ Հիմնադրամը հարակից բնակավայրերի բնակիչներին հորդորում է չանհանգստանալ։