Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայի Քոնիա նահանգում 5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնել են թուրքական լրատվամիջոցները։ Նշվում է, որ երկրաշարժն զգացել են Անկարայում: Ավերածությունների և տուժածների վերաբերյալ թուրքական ԶԼՄ-ներում տեղեկություններ չկան։