Ռեփեր Քանյե Ուեսթը փետրվարի 22-ին Donde 2 ալբոմի թողարկման երեկույթիn է եկել մոդել Չեյնիի Ջոնսի հետ, ում Քիմ Քարդաշյանի նմանակ են անվանում: Վերջինս գրեթե այնպես տեսք ուներ, ինչպես անցյալ տարվա դեկտեմբերին People ‘ s Choice Awards մրցանակաբաշխության ժամանակ Քիմ Քարդաշյանը։
Քանյե Ուեսթն ինքը պապարացիների օբյեկտիվներում հայտնվել է երկու կերպարով՝ սկզբում շապիկով, իսկ հետո՝ բալակլավով, բաճկոնով և ձեռնոցներով։ Հատկանշական է, որ միջոցառման ժամանակ ռեփերը ոչ մի անգամ չի հայտնվել Ջոնսի կողքին։
Երեկույթը սկսվել է Մալիբուի Nobu ռեստորանում, որից հետո հյուրերը մեկնել են Nice Guy հաստատություն։ Քանյե Ուեսթի հետ նույն մեքենայում էր նաև ռեփեր Թրևիս Սքոթը։
Քիմ Քարդաշյանը 7 տարվա ամուսնական կյանքից հետո փետրվարին ամուսնալուծվել է Ուեսթից։ Անցյալ շաբաթ նա իր Instagram-ում հայտարարել էր, որ Քանյե Ուեսթի հետ իր ամուսնալուծությունը բացասաբար է անդրադառնում երեխաների վրա, իսկ ռեփերը միայն բարդացնում է իրավիճակը։
Իրանը պատրաստ է ակտիվների սառեցման դիմաց դադարեցնել ուրանի հարստացումը․ ԶԼՄ
Թեհրանը կարող է մեկ տարով դադարեցնել ուրանի հարստացումը, եթե Միացյալ Նահանգները համաձայնի ապաշրջափակել հանրապետության սառեցված ակտիվները և ճանաչի նրա խաղաղ...