Ռուսաստանի հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը հաղթել է գերմանացի Ալեքսանդր Զվերևին Տորոնտոյի ATP մրցաշարի կիսաեզրափակիչում։ Մրցամարտը տևել է 2 ժամ 52 րոպե և ավարտվել է Կարեն Խաչանովի հաղթանակով՝ 6:3, 4:6, 7:6 (7:4) հաշվով։ Այս մասին հայտնում է «Կոմերսանտ»-ը։
Եզրափակչում Խաչանովը հանդիպելու է ամերիկացի Բեն Շելթոնի հետ։
Սա առաջին անգամն է, երբ Խաչանովը դուրս է եկել Մաստերս կարգի մրցաշարի եզրափակիչ՝ 2018 թվականից հետո։ Հաղթանակի դեպքում նա կբարձրանա ATP-ի վարկանիշային աղյուսակի 20-րդ հորիզոնականից 8-րդը և կդառնա Ռուսաստանի առաջին ռակետը։ Ներկայումս այդ կարգավիճակը պատկանում է Անդրեյ Ռուբլյովին, որը զբաղեցնում է 11-րդ տեղը։
Խաչանովի ակտիվում կա յոթ ATP տիտղոս։ Նրա լավագույն արդյունքները «Մեծ սաղավարտի» մրցաշարերում են՝ ԱՄՆ բաց առաջնության (2022) և Ավստրալիայի բաց առաջնության (2023) կիսաեզրափակիչները։ 2021 թվականին նա նվաճել է օլիմպիական խաղերի արծաթե մեդալ՝ տղամարդկանց մենախաղում։
Ավելի վաղ Խաչանովը դուրս էր եկել Տորոնտոյի Մաստերս 1000 մրցաշարի կիսաեզրափակիչ՝ քառորդ եզրափակչում հաղթելով 20-ամյա ամերիկացի Ալեքս Միխելսենին՝ 6:4, 6:4 հաշվով։