Վրաստանի Բաթումի քաղաքում անցկացվող «Batumi Municipality Cup-2025» շախմատի միջազգային մրցաշարի 7 խաղափուլից հետո «A» խմբում միանձնյա առաջատարն է միջազգային վարպետ Ռոբերտ Փիլիպոսյանը՝ 6 միավորով, հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։
«B» խմբում 5.5 միավորով առաջատարների շարքում են Արարատ Ստեփանյանը, Արտուշ Ավագյանը և Վարդան Մելքոնյանը: Նշվում է, որ «C» խմբում 6.5 միավորով առաջատարն է Գառնիկ Գրիգորյանը:
Նշվում է, որ մրցաշարի ավարտին մնացել է 2 խաղափուլ: