Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտնում է, որ Եղիշե Մելիքյանը նշանակվել է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ։
Մելիքյանի հետ պայմանագիրը կգործի մինչև 2026 թ. նոյեմբեր:
Ավելի վաղ ՀՖՖ-ից տեղեկացրել էին, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան և Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ջոն վան’ տ Սխիպը որոշում են կայացրել փոխադարձ համաձայնությամբ դադարեցնել համագործակցությունը:
Եղիշե Մելիքյանն անդրադարձել էր Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը գլխավորելու լուրերին՝ չբացառելով, որ առաջարկի դեպքում կընդունի այն։