Երևանի «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանն անդրադարձել է Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը գլխավորելու լուրերին՝ չբացառելով, որ առաջարկի դեպքում կընդունի այն։
«Ինձ հետ ոչ ոք չի խոսել Հայաստանի ազգային հավաքականը գլխավորելու մասին։ Ես նույնպես հետևում եմ, տեղյակ եմ լուրերին, բայց քանի որ կոնկրետ առաջարկ չկա, չեմ կարող հստակ բան ասել։ Միայն կարող եմ ասել, որ եթե կոնկրետ առաջարկ լինի, ես դեմ չեմ լինի, որովհետև հայ եմ, հայրենասեր, և խոսքն ազգային հավաքականի մասին է»,- ասել է Մելիքյանը:
Հավաքականի գլխավոր մարզիչն այժմ Ջոն վան’տ Սխիպն է։