ՖԻԴԵ-ի վարպետ Սարգիս Սարգսյանը դարձել է Հնդկաստանում անցկացված 2025 թվականի Սահմանափակ կարողություններ ունեցող անձանց աշխարհի անհատական շախմատի առաջնության չեմպիոն, հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։
Նշվում է, որ Սարգսյանը, չկրելով ոչ մի պարտություն, 9 հնարավորից վաստակել է 7,5 միավոր: