ՈՒԵՖԱ-ի կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում հայկական «Փյունիկ» ակումբը հաղթել է հունգարական «Դյեր» թիմին:
Երևանում կայացած խաղն ավարտվել է 2:1 հաշվով: Հայկական ակումբի կազմում գոլերի հեղինակներ են դարձել Մարիուս Նուբիսին և Դանիիլ Կուլիկովը՝ համապատասխանաբար 22-րդ և 66-րդ րոպեներին:
Այսօր «Արարատ-Արմենիան» մրցաշարի երկրորդ փուլի առաջին խաղում սեփական հարկի տակ ոչ-ոքի է խաղացել ռումինական «Ունիվերսիտատեա Կլուժի» հետ։ Հանդիպումն ավարտվել է 0:0 հաշվով:
«Փյունիկն» ու «Արարատ-Արմենիան» պատասխան հանդիպումները կանցկացնեն հուլիսի 31-ին: