Հունահռոմեական ոճի ըմբիշ Հայկ Խլոյանը (97 կգ) դարձել է Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ընթացող վարկանիշային մրցաշարի արծաթե մեդալակիր, հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան:
Խլոյանը 4 հաղթանակ է տարել, որոնցից 2-ը՝ վաղաժամ, իսկ եզրափակչում 1։3 հաշվով զիջել է վրացի Գեորգի Մելիային:
Հուլիսի 17-ին ազատ ոճի ըմբիշ Արման Անդրեասյանը (70 կգ) դարձել էր մրցաշարի արծաթե մեդալակիր, Վազգեն Թևանյանը (65 կգ)՝ բրոնզե։