Հայաստանի հավաքականի ներկայացուցիչները Սերբիայում ընթացող բռնցքամարտի պատանիների Եվրոպայի առաջնությունում 6 մեդալ են (4 արծաթե և 2 բրոնզե) նվաճել, հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան։
Մարզուհիներից պատվո հարթակի 2-րդ աստիճանին կանգնել են Սյուզաննա Իշխանյանը (46 կգ), Համեստ Աֆրիկյանը (50 կգ), Անահիտ Հարությունյանը (57 կգ) և Վիկտորիա Սահակյանը (75 կգ)։
Նանա Բալասանյանն (48 կգ) ու Լիաննա Ժամհարյանը (52 կգ) նվաճել են բրոնզե մեդալ։
Տղաների եզրափակիչները կկայանան հուլիսի 16-ին, Հայաստանի թիմից 6 մարզիկ եզրափակչում է։