Հայաստանը ներկայացնող ըմբիշ Սարգիս Բեգոյանը (61 կգ) ոսկե մեդալ է նվաճել Իտալիայում ընթացող մինչև 20 տարեկանների ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում, հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան:
Եզրափակչում նա մրցել է Ռուսաստանի ներկայացուցիչ Ադլան Սայտիևի հետ։
Ռազմիկ Եփրեմյանը (86 կգ) 3:0 հաշվով հաղթել է ադրբեջանցի մրցակցին և նվաճել բրոնզե մեդալ: