Ռուսաստանցի թենիսիստ Կարեն Խաչանովը (աշխարհի 20-րդ ռակետ) դուրս է եկել Ուիմբլդոն 2025-ի քառորդ եզրափակիչ։
Չորրորդ շրջանի խաղում նա վստահ հաղթանակ է տարել լեհ թենիսիստ Կամիլ Մայխշակի (ATP վարկանիշում 109-րդ տեղ) նկատմամբ՝ 6:4, 6:2, 6:3 հաշվով, հաղորդում է Wimbledon.com-ը։
Պայքարը տևել է 1 ժամ 47 րոպե։ Խաչանովը 10 էյս է կատարել, որևէ կրկնակի սխալ չի թույլ տվել և իրացրել է 10 բրեյք-փոյնթից 6-ը։
Հաջորդ փուլում Խաչանովը կխաղա ամերիկացի Թեյլոր Ֆրիցի դեմ, ով նախորդ փուլում հաղթել էր ավստրալացի Ջորդան Թոմփսոնին։ Հաղթանակի դեպքում Խաչանովը իր կարիերայում առաջին անգամ կհասնի «Մեծ սաղավարտի» կիսաեզրափակիչ։
Խաղին տրիբունաներից հետևում էր թենիսիստի հայրը՝ Աբգար Խաչանովը, որը մասնագիտությամբ բժիշկ է և նախկինում զբաղվել է վոլեյբոլով։
Խաղից հետո Խաչանովը Championat.com-ի թղթակցի հետ կիսվել է տպավորություններով՝ նշելով, որ գոհ է իր խաղից․
«Բացարձակ անկեղծությամբ կարող եմ ասել՝ ես հիանալի թենիս եմ խաղացել, առնվազն՝ իմ տեսանկյունից։ 2023 թվականի խոտածածկ մրցաշրջանը բաց թողեցի վնասվածքի պատճառով և այն ժամանակ մտածում էի՝ գուցե էլ երբեք չվերադառնամ խոտի վրա խաղալու։ Բայց այս տարի ամեն ինչ այլ է։ Ես կրկին վայելում եմ խաղը։ Անսահման երջանիկ եմ, որ վերադարձել եմ լավագույն ութնյակ և, իհարկե, ուզում եմ ևս մեկ քայլ առաջ անել», – ասել է թենիսիստը:
Հայաստանը ներկայացնող ըմբշամարտիկ Սարգսի Բեգոյանը (61 կգ) ոսկե մեդալ նվաճեց Իտալիայում ընթացող մինչև 20 տարեկանների ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում,...
Հայաստանը ներկայացնող մարմնամարզիկ Մամիկոն Խաչատրյանը դարձել է Մոսկվայում անցկացվող միջազգային «Ուժեղագույն մարզիկների գավաթ» մրցաշարի հաղթող, հայտնում է Sportaran-ը։ Մրցաշարի եզրափակչում...
Հայաստանը ներկայացնող Սարգիս Բեգոյանը (61 կգ) դուրս է եկել Իտալիայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի մինչև 20 տարեկանների Եվրոպայի առաջնության եզրափակիչ,...
Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ, աշխարհի 20-րդ ռակետ Կարեն Խաչանովը դուրս է եկել «Ուիմբլդոն-2025»-ի 1/8 եզրափակիչ, հայտնում է Championat.com-ը։ Երրորդ շրջանում...
Հայ բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը հաղթանակ է տարել Ստամբուլում կայացած AIBA Pro 7 մրցաշարում, հայտնում է Sportrac-ը: Բաչկովը ժամանակից շուտ հաղթել...
Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ, աշխարհի 20-րդ ռակետ Կարեն Խաչանովը դուրս է եկել «Ուիմբլդոն-2025»-ի երրորդ շրջան, հայտնում է Championat.com-ը։ Երկրորդ շրջանում...
Հայաստանը ներկայացնող ըմբշամարտիկ Սարգսի Բեգոյանը (61 կգ) ոսկե մեդալ նվաճեց Իտալիայում ընթացող մինչև 20 տարեկանների ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում,...
ԿարդալDetailsԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ տարաձայնություններից ընդամենը մի քանի շաբաթ անց միլիարդատեր, նրա նախկին թիմակից Իլոն Մասկը հայտարարել է նոր...
ԿարդալDetails«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]
Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին
2018-2025 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news