Հայաստանը ներկայացնող մարմնամարզիկ Մամիկոն Խաչատրյանը դարձել է Մոսկվայում անցկացվող միջազգային «Ուժեղագույն մարզիկների գավաթ» մրցաշարի հաղթող, հայտնում է Sportaran-ը։
Մրցաշարի եզրափակչում նժույգ վարժությամբ 18-ամյա Եվրոպայի փոխչեմպիոնը ցուցադրել է առավելագույն արդյունք՝ 14.900 միավոր։
Արծաթե մեդալին արժանացել է Ղազախստանի ներկայացուցիչ Զեյնոլլա Իդրիսովը՝ 14.566 միավորով։ Մրցաշարի բրոնզե մեդալակիրը Հայաստանի 17-ամյա Եվրոպայի չեմպիոն Համլետ Մանուկյանն է՝ 14.300 միավորով։