Հայաստանը ներկայացնող Սարգիս Բեգոյանը (61 կգ) դուրս է եկել Իտալիայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի մինչև 20 տարեկանների Եվրոպայի առաջնության եզրափակիչ, հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան։
Բեգոյանը կիսաեզրափակչում 7։0 հաշվով առավելության է հասել Շվեյցարիան ներկայացնող Սանդրո Հունգերբուխլերի նկատմամբ: Եզրափակչում հայ ըմբիշը կմրցի Ռուսաստանը ներկայացնող Ադլան Սայտիևի դեմ։
Արման Մուսիկյանը (65 կգ) և Ռազմիկ Եփրեմյանը (86 կգ) կպայքարեն բրոնզե մեդալի համար։
Գասպար Տերտերյանը (72 կգ) դարձել էր հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի Մ20 առաջնության արծաթե, Սամվել Տերտերյանը՝ (77 կգ) բրոնզե մեդալակիր։