Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ, աշխարհի 20-րդ ռակետ Կարեն Խաչանովը դուրս է եկել «Ուիմբլդոն-2025»-ի 1/8 եզրափակիչ, հայտնում է Championat.com-ը։
Երրորդ շրջանում նա 5 սեթում կամային հաղթանակ է տարել աշխարհի 37-րդ ռակետ, պորտուգալացի Նունու Բորխեսի նկատմամբ: Թենիսիստների հանդիպումը տևել է 3 ժամ, 49 րոպե: Պայքարն ավարտվել է 7:6 (8:6), 4:6, 4:6, 6:3, 7:6 (10:8) հաշվով։
Մրցաշարի 1/8 եզրափակչում Խաչանովը կմրցի լեհ Կամիլ Մայխշակի հետ:
«Ուիմբլդոն-2025»-ի երկրորդ շրջանում Խաչանովը հաղթել էր ճապոնացի 22-ամյա Սինտարո Մոչիզուկին: