Հայտնի են Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն-մարզադպրոցի պատանեկան միջազգային 4-րդ փառատոնի հաղթողները, որին մասնակցել են նաև հայ շախմատիստները, տեղեկացնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։
Մինչև 8 տարեկան պատանիների մրցաշարում հաղթող է ճանաչվել Գևորգ Գեղամյանը, Դավիթ Մկրտչյանը՝ երկրորդ, իսկ Դավիթ Ստեփանյանը չորրորդ տեղում է։ Մինչև 10 տարեկան պատանիների պայքարում առաջին հորիզոնականում Սամվել Մովսիսյանն է, երրորդում՝ Վահե Վարդանյանը։ Մինչև 12 տարեկան աղջիկների պայքարում երրորդ տեղում Լիլիթ Հակոբյանն է։ Մինչև 12 տարեկան պատանիների մրցաշարում 2-րդ տեղում Վահան Թովմասյանն է, 3-րդում՝ Գոռ Մորիկյանը։
Ֆեդերացիայից հավելել են, որ մինչև 14 տարեկան պատանիների մրցապայքարում հաղթող է դարձել Հայկ Մաղաքյանը։ Մինչև 18 տարեկան պատանիների մրցապայքարում երկրորդ տեղն զբաղեցրել է Էդգար Անդրեասյանը, երրորդ տեղը՝ Պոլինա Կոբակը, չորրորդը Դավիթ Բաղդասարյանն է, հինգերորդը՝ Վլադիմիր Շահինյանը։ Մինչև 10 տարեկան աղջիկներից հատուկ մրցանակների են արժանացել Սոֆիա Բաղրամյանը, Նարե Իսախանյանը, մինչև 18 տարեկան աղջիկներից՝ Անի Ավետիսյանը։