Աշխարհի 20-րդ ռակետ, Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը հաջող է մեկնարկել «Ուիմբլդոն-2025»-ում, հայտնում է Championat.com-ը։
Առաջին շրջանի խաղում Խաչանովը 7:5, 6:4, 6:4 հաղթել է աշխարհի 88-րդ ռակետ, ամերիկացի Մակենզի Մակդոնալդին:
Խաչանովի հաջորդ մրցակիցը կլինի Սինտարո Մոչիզուկի (Ճապոնիա)-Ջուլիո Ցեպիերի (Իտալիա) խաղի հաղթողը: