Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը 2 տարվա պայմանագիր է կնքել սերբական «Ցրվենա Զվեզդայի» հետ՝ ևս մեկ մրցաշրջանով երկարաձգելու տարբերակով, հայտնում է ինսայդեր Իվան Կարպովը։
Թիկնիզյանը տարեկան 700 հազար եվրո աշխատավարձ կստանա։
«Ցրվենա Զվեզդան» այժմ հավաք է անցկացնում Սերբական Զլատիբոր քաղաքում և պատրաստվում է Չեմպիոնների լիգայի երկրորդ փուլին, որտեղ կմրցի «Վիկինգուր»- «Լինքոլն» զույգի հաղթողի հետ:
Հունիսի 2-ին հայտնել էինք, որ պաշտպանը մոտ է սերբական ակումբ տեղափոխվելուն։
Թիկնիզյանը 2021 թվականից հանդես է գալիս «Լոկոմոտիվում»։ 2024/25 մրցաշրջանում նա բոլոր մրցաշարերում անցկացրել է 33 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ: Transfermarkt-ի գնահատականներով՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 6 մլն եվրո։