Ռումինիայի Կլուջ-Նապոկա քաղաքում անցկացված Եվրոպայի 27-րդ առաջնությունից Հայաստանի պարաբազկամարտի հավաքականը 15՝ 7 ոսկե, 2 արծաթե և 6 բրոնզե մեդալով է վերադարձել, հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից։
Առաջնության ձախ ձեռքով մրցումներում ոսկե մեդալի են արժանացել Սարգիս Ստեփանյանը, Վալտեր Հարությունյանը, Գևորգ Համբարձումյանը և Նաիրա Մեսրոպյանը, բրոնզե մեդալներ են նվաճել Գուրգեն Անտոնյանը, Վոլոդյա Բազեյանը և Կամո Կարապետյանը։
Աջ ձեռքով մրցումներում հաղթող են ճանաչվել Վալտեր Հարությունյանը, Վոլոդյա Բազեյանը և Նաիրա Մեսրոպյանը։ Գուրգեն Անտոնյանն ու Շահեն Բաբայանը դարձել են արծաթե մեդալակիրներ, իսկ Հայկ Ստեփանյանը, Էդվարդ Նիկողոսյանը և Սևակ Սիմոնյանը կանգնել են պատվո հարթակի երրորդ աստիճանին։